▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիդերլանդներում հայ ընտանիքին արտաքսումից փրկելու համար եկեղեցին մեկ ամիս 24-ժամյա պատարագ է անում

 

Նիդերլանդների Հաագա քաղաքի բողոքական եկեղեցիներից մեկում սկսած հոկտեմբերի 26-ից ավելի քան 700 ժամ պատարագ է մատուցել՝ պաշտպանելու եկեղեցում ապաստանած հայ ընտանիքին՝  Սասուն և Անուշ Թամրազյաններին ու նրանց 3 երեխաներին արտաքսումից։ Հոլանդական օրենքի համաձայն՝ ոստիկանությունը արարողության ժամանակ եկեղեցի մտնել չի կարող:

 

Հայ ընտանիքը Հայաստանից մեկնել է 2009թ.-ին՝ ընտանիքի հոր քաղաքական ակտիվության պատճառով ստացված սպառնալիքների պատճառով։ Մի քանի տարի դատական գործընթացներից հետո ընտանիքի համար դատավորը ապաստանի տրամադրման որոշում է կայացրել, որն այնուհետ բողոքարկվել է կառավարության կողմից ու բեկանվել։

Այս առիթով Deutche Welle պարբերականը գրել է.

«Հայաստան վերադառնալն ընտանիքի համար վտանգավոր է, քանի որ ընտանիքի հայրն իր քաղաքական գործունեության պատճառով մահվան սպառնալիքներ է ստացել»:

Ընտանիքն այնուհետև դիմել է երեխաներով ընտանիքներին տրվող ապաստանի համար, որով սահմանվում է, որ Նիդերլանդներում 5 տարուց ավելի երեխաներով բնակվող միգրանտ ընտանիքները կարող են ապաստան ստանալ, որը ևս մերժվել է։

Թամրազյաններն ապրում էին Կաթվեյկում գտնվող միգրանտների ճամբարում 2 տարի, երբ իմացել են արտաքսման որոշման մասին, որից հետո էլ դիմել են եկեղեցու օգնությանն ու հոկտեմբերի 25-ին ստացել եկեղեցու դրական պատասխանը։ Այդ օրից Թամրազյանների ընտանիքը գտնվում է եկեղեցում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին