ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի մայրը՝ Ռոզա Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. ««Վարուժանիս հերթական անգամ վատ վիճակով տեղափոխել էին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Ես գնացի տեսակցության։ Երբ տեսա ամբողջովին այտուցված, ազոտը շատ բարձր, հարցրեցի՝ իսկ իրեն այդ վիճակով կարելի՞ է տեղափոխել արտասահման բուժվելու, նա պատասխանեց. - Մա՛մ ջան, ես Հայրենիք եմ կորցնում, իսկ դու ասում ես՝ տեղափոխեն արտասահման։ Չե՛մ ուզում, դրա ժամանակը չի։ Իսկ դու, Նիկո՛լ, արտասահմանում բուժվելու բոլոր ճանապարհները փակեցիր և Պուտինին հաճոյանալու համար կալանավորեցիր որդուս, ով կյանքն էր դրել հայրենիքի փրկության զոհասեղանին։ Նիկո՛լ, դու իրավունք չունես վտանգել որդուս կյանքը։ Լսում եմ ասածներդ 2016թ. Սասնա Ծռերի ապստամբության օրերին և տեսնում ներկայումս կատարածդ քայլերը ու չգիտեմ՝ ինչպես կոչել քեզ այդքանից հետո։ Նիկո՛լ, Վարուժան նշանակում է արու թռչուն, դու իմ գանձին անհիմն փակեցիր երկաթե վանդակում։ Բա՛ց արա այդ վանդակի դուռը, բա՛ց թող իմ գանձին, որ նրա հայրենանվեր մտքերն ու գաղափարները ծառայեն իր սիրելի հայրենիքին։
|
Նիկո՛լ, դու իրավունք չունես վտանգել որդուս կյանքը. Վարուժան Ավետիսյանի մայրը գրառում է կատարել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet