▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ, դու ճիշտ ես. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ՝ դու ճիշտ ես

Ես չեմ հիշում դեպք, երբ այսքան համաձայն լինեմ Նիկոլ Փաշինյանի հետ:

Երեկ Նիկոլ Փաշինյանը հստակ գծեց սահմանագիծը. իր հրաժարականի պահանջը Նիկոլը բնորոշեց որպես էլիտայի բունտ:

Նիկո՛լ, դու ճիշտ ես:

Այո՛, քո հրաժարականը պահանջում է երկրի քաղաքական, մտավորական էլիտան, քո հրաժարականը պահանջում է մեր հասարակության էլիտան, քո հրաժարականը պահանջում է մտածող և հայրենասեր մարդը, քո հրաժարականը պահանջում է այն մարդը, ով տեսնում և հասկանում է, թե դու ինչ աղետ ես մեր պետականությանը:

Նիկո՛լ, դու ճիշտ ես, դու հստակ տեղորոշեցիր, օխլոսին, դու հստակ դրեցիր էլիտայի և օխլոսի բաժանարար գիծը:

Դու Նիկո՛լ, երեկ արձանագրեցիր, որ քո հրաժարականը պահանջում է երկրի մտածող հատվածը:

Դու Նիկո՛լ, երեկ հստակ տեղորոշեցիր, որ քո հենարանը փոքրաթիվ, բայց ագրեսիվ օխլոսն է, որի վրա հենվելով դու փորձում ես պահել քո իշխանությունը:

Քո հայրենադավության, քո դավաճանության, մեր հայրենազրկման այս շարժմանը դու տվեցիր ամենահստակ բնութագրիչը՝ էլիտայի բունտ:

Այո Նիկո՛լ, ես, էլիտայի բունտի շարքային ներկայացուցիչս, ամեն ինչ անելու եմ, որ թուրքին Արցախ հանձնածը, տասնյակ հազարավոր իմ արցախցի քույրերին և եղբայրներին տնավեր դարձրածը, 5000-ից ավելի պայծառ տղաներին մատաղացու դարձրածը, 10 000 -ից ավել մեր լավագույն տղաներին հաշմանդամ դարձրածը, օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ հեռանա իշխանությունից:

Այո Նիկո՛լ, սա՛ էլիտայի բունտ է: Սա մտածող ու հայրենասեր քաղաքացու բունտ է ընդդեմ թրքահպատակ և թրքաբարո օխլոսի եւ օխլոսապետի:

Ինձ համար պատիվ է քայլել էլիտայի բունտի շարքերում։

Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Նիկոլի ասած էլիտան, ովքեր սիրում են հայրենիքը ոչ թե այփադի ստեղնաշարի դեմ նստած ստատուս գրելով և ովքեր հասկանում են, որ Հայաստանի պետականությունն է այլևս վտանգված, նրանք բոլորը այսօր և ամեն օր և ամեն ժամ, մինչ այն պահը, երբ նիկոլականությունը դեռևս իշխանություն ունի Հայաստանում, պիտի լինեն էլիտայի բունտի մասնակից: Երրորդ տարբերակ չկա, կա՛մ դու Հայաստանի հետ ես, կա՛մ՝ Նիոկլի։

Կա՛մ դու էլիտայի բունտի մասնակից ես, կա՛մ՝ օխլոսի շարքային անդամ:

Սա է իրականությունը:

Այլ իրականություն չփնտրեք, այլ երանգ չկա:

Երրորդ ճանապարհ չկա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին