▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկո՛լ, եթե քո մեջ մի քիչ մարդկություն մնացել է, էդ աթոռից հրաժարվի. Իսրայել Հակոբկոխյան

«Նիկո՛լ, եթե քո մեջ մի քիչ մարդկություն մնացել է, էդ աթոռից հրաժարվի, տենանք` ով ա պատրաստ հանձն առնի, որ գնա, Պուտինի հետ նստի, տղամարդու պես բանակցի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:

Ըստ նրա՝  դա կարող է անել ՀՀ երկրորդ նախագահը:

«Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ամենաչգնահատված մարզիկը ես եմ եղել, բայց ես, անկախ ամեն ինչից, մարդկանց ընդունում եմ իրանց արած գործերով: Էն մարդը, ով ժամանակին հայրենիք է ազատագրել ու կարա Պուտինի հետ նստի ու խոսա, Քոչարյանն ա»:

Հակոբկոխյանի խոսքով` հանրահավաքներով հարցեր չեն լուծվի, ուստի դիմելով 17 կուսակցություններին` առաջարկեց.

«Կազմակերպենք այլընտրանքային կառավարություն, ստորագրահավաք անենք ու որպես Պուտինի հետ բանակցող, ընտրենք Քոչարյանին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին