▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ, իմ տղեն էլ քո տղու նման պիտի ստեղ լիներ, բայց հողի տակ ա. զոհված զինծառայողի մայրը՝ վարչապետին

 

Եռաբլուր զինվորական պանթեոնում զոհված զինծառայողի մայրը, Նիկոլ Փաշինյանին դիմելով, ասաց
«Նիկո՛լ, մեռնե՛ս դու, իմ էրեխուն խի՞ տարար։ Տունս քանդվել ա, ես քեզ խնդրում եմ, ինձ ընդունի, էտի քաղաքական չի, Նիկո՛լ, խոսք տուր, ո՞նց քեզ տենամՄյուս անգամ դու ինձ Դավիթաշենի մոստում կտենասԻմ տղեն էլ քո տղու նման պիտի ստեղ լիներ, բայց հողի տակա ա»։


Փաշինյանը մոտեցավ կնոջը, գրկեց, հանձնարարեց, որ նրա հեռախոսահամարը վերցնեն։
«Ես չեմ քաղաքականացնում, բայց իմ միակ էրեխեն էր, իմ թագավորն էր, ես գիտեմ, որ դու մեղավոր չես, բայց էլ անիմաստ ա իմ ապրելըԹքած ունեմ էդ քաղաքականության վրաԴուք էլ մեր նման մարդ եք, բայց ես կորցրել եմ ամենաթանկը»,- ասաց կինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին