▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում»․ Բագրատ Սրբազան

«Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի, շատ լավ հիշիր, Նիկոլ Փաշինյա՛ն»,- Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ «Էս ապօրինություններդ, ռեպրեսիաներդ, հակասահմանադրական կյանքդ, որպես քաղաքական կյանք, վերջ ա գտնելու, ու ամենայն պատասխանատվության առջև ես կանգնելու»,- հավելեց նա։ Լրագրողի դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է, որ լեգիտիմություն ունի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն արձագանքեց․ «Իրա լեգիտիմությունը, ծրարի մեջ փաթաթած, թող տանի, տունը դնի, պահի, մենք կասենք՝ որտեղ ա իրա լեգիտիմությունը»։

***

«Ըստ լուրերի՝ իշխանությունները, հայտնի օլիգարխի գլխավորությամբ, էն որ սպառնում էր, 15-17 հոգանոց խմբեր են կազմում։ Եթե այս լուրերը ճիշտ են, ամենածայրաստիճան պատասխան են ստանալու․ ավելորդ թող չհրահեն, չգրգռեն մարդկանց»,- Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին