▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյան. ԷԺԱՆԱԳԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒԻ կամ ՕՃԱՌԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻ ԻՄԱՍՏԸ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ընթացքում  պարզաբանել է, թե ինչու է Օսկանյանին համարում Մարտի 1-ի առանցքային դեմքերից մեկը:

Նշելով, որ  պատերազմ հայտարարում են արտգործնախարարները` Փաշինյանն ասել է, որ  մարտի 1-ին Օսկանյանի ասուլիսը պատերազմի հայտարարում էր ժողովրդին, երբ Օսկանյանը պայման էր դրել ժողովրդի առաջ՝ կամ Քոչարյանին ենթարկվել, կամ ենթարկվել սպանդի:

 

Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կոմպրոմիսը Մարտի 1-ի ոճրագործների հետ հնարավոր չէ, ընդգծել է, որ իր  համար Աղվան Հովսեփյանը, Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ին քաղաքացիների վրա կրակած խմբավորման անդամներ են եւ ինքը չի  պատրաստվում այդ անդամներից որեւէ մեկին պաշտպանել մյուս անդամների հարձակումներից:

Նիկոլ Փաշինյանն ասել  է, որ Վարդան Օսկանյանը պայքարում է 2008 թվականին քաղաքացիների վրա կրակած խմբավորմանը իշխանության առաջին դիրքեր բերելու համար և նշել է, որ  դրանում է էժանագին քաղաքական շոուի կամ  օճառային օպերայի իմաստը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ ամենի  նպատակն է նախագահական ընտրություններից առաջ թեժացնել իրավիճակը, հետո դրա հիման վրա ասել, թե պետությունը մարտահրավերների առաջ է  և  պետք է վեր կանգնել անձնական նպատակներից` արդյունքում կազմելով  ազգային համաձայնության կառավարություն:

Ըստ Նիկոլ Փաշինյանի,  այդ ծրագրի վերջնական նպատակն է  նախագահական ընտրություններից հետո կոալիցիան փոխարինել ազգային համաձայնության կառավարությամբ. սցենար, որի դերակատարներից է նաեւ Վարդան Օսկանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին