«Կարող եմ հիմա ներողություն խնդրել, որ այսօր այլևս ընդդիմության հետ ռեալ հույսեր չկան։ Սրա համար, այո՛, պատասխանատու ենք մենք՝ ընդդիմությունը, Կոնգրեսը»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ֆեյսբուքյան» ասուլիսի շրջանակներում ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի` «Համաձա՞յն ես , որ մենք պետք է ներողություն խնդրենք ժողովրդից` 2008-ի մարտի 1-ին պայքարի ֆրոնտը զիջելու և ժողովրդին տուն ուղարկելու համար» հարցին այսպես է արձագանքել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա` ընդդիմությունը պետք է նույնքան հաշվետու լինի ժողովրդի առաջ, որքան յուրաքանչյուր այլ պաշտոնյա: