▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Աբովյանում մասնակցել է նախընտրական քարոզարշավի երթին

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Աբովյանում մասնակցել է նախընտրական քարոզարշավի երթին՝ ի աջակցություն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի:

Քայլերթը մեկնարկել էր Աբովյանի ծննդատան մոտից և ավարտվելու է 3-րդ միկրոշրջանի 14, 15 և 16 շենքերի հարևանությամբ:

Քայլերթին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և այլ պաշտոնյաներ:

 

 

Վարչապետն ու քայլերթի մասնակիցներն անցել են Աբովյանի փողոցներով, լուսանկարվում, ողջունում բնակիչներին:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին: Որպես թեկնածու է առաջադրվել նաև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին:

«Հույս ունեմ, որ հունիսի 9-ին Աբովյանի ընտրողները հնարավորինս ակտիվ կմասնակցեն ընտրություններին և կանեն իրենց քայլը հանուն ազատության, հանուն օրինականության, հանուն ժողովրդավարության:

Հայաստանում ընտրությունների կեղծման էջն անվերադարձ փակված է, և միայն դուք եք որոշում, թե ով լինի մարզպետ, քաղաքապետ, պատգամավոր, վարչապետ: Ամեն ընտրություն պետք է դարձնենք տոն՝ ժողովրդի իշխանության վերահաստատման»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին