▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է երկու ամիս առաջ նշանակված՝ ԱԽ գրասենյակի ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 2–ի որոշմամբ՝ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է կառավարության կայքից։

 

 

 

 

 

 

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,– ասվում է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։

Արմինե Մարգարյանը այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա փետրվարի 21-ին, մինչև այդ զբաղեցնում էր անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին