▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ցանկության դեպքում նորից կլցնի Հանրապետության հրապարակը. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու վարչապետի հայտարարությունից հետո դատարանների  մուտքերն ու ելքերը քիչ թվով  քաղաքացիներ փակեցին, նշեց, որ ինքը կասկած չունի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 «Մենք ժողովրդի հետ համագործակցում ենք եւ ներկայացնում ենք ՀՀ  ժողովուրդը: Որեւիցե միջամտություն դատական համակարգին, իմ կարծիքով չկա, դա քաղաքական ակցիա էր: Ի դեպ, նման քաղաքական ակցիա տեղի է ունեցել հեղափոխության օրերին: Ես անձամբ մասնակցել եմ  Վերաքննիչ դատարանի գործունեության սահմանափակմանը»։

Ընդդիմության արձագանքները Ալեն Սիմոնյանը որակեց շոկային եւ էմոցիոնալ.«Հայաստանի Հանրապետությունում նույն ընդդիմությունը երեւի դեռ չի ընկալում, որ ժողովրդին է պատկանում իշխանությունը, ոչ միայն գործադիրը, ոչ միայն օերնսդիրը, այլեւ դատականը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին