▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը

Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ 

ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո օրակարգային հարցերից մեկն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը:

 MediaHub-ն է հայտնում, նշելով, որ այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ։ 

Այս կերպ, ըստ մեր աղբյուրի, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից։

Այսպես, ըստ աղբյուրի, Փաշինյանը միայն մայիսի 8-ին կլինի ՌԴ-ում՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Սակայն մայիսի 9-ին հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին ևս Փաշինյանը չի մասնակցի․ սա արդեն Արևմուտքի պահանջն է:

Ջյս ողջ ընթացքում կայքը հարցը ուղղել են ԱԳՆ-ին՝ հասկանալու, թե մոսկովյանի միջոցառումներից որի՞ն է Փաշինյանը մասնակցելու: Մենք նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի լրատվական վարչությունից փորձեցինք ճշտել մեր ստացած լուրի իսկությունը, սակայն, Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց ավանդական պատասխանը՝ Փաշինյանի պաշտոնական այցերի մասին իրենք ճիշտ ժամանակից ծանուցում են հանրությանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին