▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերների հետ շրջել է Իսիկ Կուլ լճի ափին

 

 

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։

 

Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը։ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների արարողակարգային լուսանկարահանման արարողությունից հետո տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

Մինչ այդ՝ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերների հետ համատեղ լուսանկարվել է և շրջել Իսիկ Կուլ լճի ափին:

 

Կարդացեք նաև՝ Բոլոր ղրղզստանցիներն են ճանաչում Ձեզ․ Ղրղզստանի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

 Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստան. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ելույթով

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին