ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Գասպարյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:

Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է վարչապետի որոշման մեջ:


