Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել համաժողովի շրջանակում բացված էքսպո-ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներում ներկայացված Շիրակի մարզի ընկերությունների արտադրություններին` գյուղմթերք, վերամշակող արդյունաբերություն, տեքստիլ, կոշիկի արտադրություն և այլն: Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:
Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով, իսկ տեղական ՏԱՎՐՈՍ արտադրության կոշիկները վարչապետը խոստացավ անպայման կրել:
«Հաճույքով կկրեմ: Այս պահին իմ հագին, փողկապից բացի, ամեն ինչ տեղական արտադրության է, այնպես որ հաճույքով կկրեմ նաև Գյումրիում արտադրվածը»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետն այստեղ փորձեց երկաթյա դարբնագործական իր պատրաստել: Տաղավարներից մեկում էլ Նիկոլ Փաշինյանը խոստացավ հաջորդ անգամ փորձել Գյումրիի խորհրդանիշներից մեկը համարվող հոլի մրցաշարին մասնակցել:
Կարդացեք նաև՝ Անհատ տաքսիստներին ազատել ենք հարկերից. էլ ո՞ւմ կտրվեն արտոնություններ. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Գյումրիում