▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի աղմկահարույց հայտարարության մասին

 

«Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի վառ գույների մասին խոսենք, ոչ թե սևի ու սպիտակի»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով՝ Հայկ Մարությանի աղմկահարույց ելույթին:

Նիկոլ Փաշինյանը կարծիքով՝ գուցե թյուրըմբռնում է եղել.

«Կարծում եմ, որ թյուրըմբռնում կա գուցե, Հայկ Մարությանն էլ ընդունել է, որ իր ձևակերպումներն այդքան էլ ճշգրիտ չեն եղել»:

Ըստ վարչապետի՝ ցանկացած հայտարարություն, քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի, համերաշխության հեղափոխության սկզբունքների մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»: 

Հավելենք, որ Հայկ Մարությանը  բավական մեծ քննադատության է արժանացել, ինչից հետո ասել է հետևյալը.

«Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին»։

Նշենք, որ Հայկ Մարությանին իր ելույթի համար քննադատել է նաև ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ ասելով, որ նա գավառական ծաղրածու է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վիգեն Սարգսյանի քննադատությունն էլ անպատասխան չի թողել ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Տո այ անտակտ կարերիստ. Ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք, առաջ Հայաստան ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով»-ֆեյսբուքյան իր էջում գրել է  պատգամավորը:

Կարդացեք նաև՝ 

Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք՝ սև ուժեր են. Հայկ Մարության

Այ գավառական ծաղրածու...Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին

Ես ամենևին անթերի չեմ և կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս. Հայկ Մարության

Անտակտ կարիերիստ, կեղեքիչ ու թալանչի․ Ալեն Սիմոնյանը՝ Վիգեն Սարգսյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին