Սերժ Թանկյանը գալիս է Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին, ժամը 20.05 կժամանի Երևան։ Պատրաստվենք դիմավորման հզոր արարողության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երգիչն իր աջակցությունն էր հայտնել Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող բողոքի ակցիաներին։