ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել է սննդի որակը:
«ՊՆ-ն հիմա փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրը: Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում, և ձեզ ներկայացնենք»,- ասաց վարչապետը:
Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշեց, որ տարբերությունն ահռելի է:
«Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի հետ զորամաս են այցելել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Մեզ անհրաժեշտ է ոչ միայն տարածաշրջանի ամենամարտունակ, այլև ամենաինտելեկտուալ բանակը. Նիկոլ Փաշինյան