«Ոչ թե նմանություն, այլ կրկնություն է, ուղղակի սերնդափոխություն է տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյանը, այսպես ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի որդին կարող է լինել: Բացի այդ, Փաշինյանը նրան դիտարկել է որպես հոգևոր հայր:
Թե հիմա իրենք ունեն որոշ տարաձայնություններ, չգիտեմ, միգուցե հիմա հրաժարվել է հոգևոր հորից, բայց որ կրկնում է նույն քաղաքականությունը, միանշանակ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ ըստ որի վերջին շրջանում կարծիքներ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական ոճը նման է Լևոն Տեր-Պետրոսյանին:
Կարդացեք նաև՝ Սերժ Սարգսյանին ասացի՝ եթե ստորագրեք, կլինեք դավաճան. Զարուհի Փոստանջյան