▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանին ասացի՝ եթե ստորագրեք, կլինեք դավաճան. Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարությանը:

 

 

 

 

«Չգիտեմ՝ ինչպես է եղել հանդիպումն ու պայմանավորվածությունները, միգուցե մանիպուլյացիայի համա՞ր է հայտարարվել, իբր թե Սարգսյանը համաձայն չի եղել... Լուկաշենկոյին չեմ կարող հավատալ: Սերժ Սարգսյանը պատրաստ էր հանձնել հողերը, նա ինքն էր տվել նման հարցազրույց Կիսելյովին: 2011-ին, երբ Սարգսյանը պետք է ուղևորվեր Կազան, ես հանդիպել են նրան Ստրասբուրգում: Հարցն արդիական էր, որ պետք է գնար, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեր՝ հող հանձնելու վերաբերյալ: Ես իրեն ասացի, որ եթե գնաք ու ստորագրեք, կլինեք դավաճան, ու ինչպես վրեժ ենք լուծել մեր ազգի թշնամիներից, Ձեզնից էլ ենք լուծելու»:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում պատմել էր  ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ դրվագների մասին: Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսն ու Ռուսաստանը խոստացել են անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում ուղարկել որոշակի երաշխիքներ ապահովելու համար:

 

 

 

 

 

 

«Հետո արդեն բացահայտ ասացի՝ … Սերժ, հանձնիր այդ 5 շրջանները: Ինչու չեք վերադարձնում, եթե դատարկ են: Նա ասաց՝ եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն: Մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ մեր զորքերը կմտցնենք և դա թույլ չենք տա: Նա ասաց՝ ոչ, մենք չենք անի դա, չենք ցանկանում»,– պատմել էր Լուկաշենկոն:

Կարդացեք նաև՝ Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո

Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը»․ հրաժարվեց. Լուկաշենկո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին