▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը «Լեռան քարոզն է» հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով Սուրբ Ծննդյան առթիվ, իր ֆեյսբուքյան էջում Ավետարանից Հիսուս Քրիստոսի՝ «Լեռան քարոզն է» մեջբերել։

«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս։ 

– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։

– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։

– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։

- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։

– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։

– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։

– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

– Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։
Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին,
որոնք ձեզնից առաջ են եղել»։

Մատթեոս 5.3–12, Ղուկաս 6.20–23:

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցում է Սուրբ Ծննդյան պատարագին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին