Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Մխիթարյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,– ասվում է որոշման մեջ: