ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամռանը արձակուրդ կվերցնի 1-2 օրով. այս մասին այսօր վարչապետը հայտարարել է Հանրային ռադիոյի ուղիղ եթերում։
«Մտադիր եմ հունիսի առաջին օրերին արձակուրդ գնալ, մի քանի օրով աշխատանքից կտրվել։ Եթե մարտի 31-ից հաշվենք, որ ես ըստ էության գործընթացի մեջ էի, մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային իրավիճակից կտրվել, միայն բացառությունը Նոր տարվա տոներն էին, բայց դե գիտեք` դրանք ոնց են անցնում»,-ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը սվաղեց Հանրային ռադիոյի՝ հեղափոխության ժամանակ իրենց կոտրած դուռը