▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է ուղարկում Ադրբեջան. ովքեր են պատվիրակության կազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սիմոնյանին, Արման Կարապետյանին և Արտեմ Ազնաուրյանին Ադրբեջանի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանին 2019 թվականի դեկտեմբերի 4-7-ը գործուղել Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու)՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու նպատակով:


2. Արմեն Սիմոնյանի, Արման Կարապետյանի և Արտեմ Ազնաուրյանի՝ Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու) գործուղման հետ կապված գիշերավարձի փաստացի ծախսերը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Սիմոնյանի, Արման Կարապետյանի և Արտեմ Ազնաուրյանի՝ Ադրբեջանի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կհոգա ՏՐԱՍԵԿԱ-ի քարտուղարությունը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ադրբեջանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին