▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը փոխմարզպետներ է նշանակել. բոլորը կանայք են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշումներ է ստորագրել:

 

 

 

 

 

 

 

 

Անահիտ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Անահիտ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

 

 

 

 

 

 

 

 

Մեկ այլ որոշմամբ՝ Նանե Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Նանե Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։

Իսկ Լարիսա Մադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

 

 

 

 

 

 

 

 

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Լարիսա Մադոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին