▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կարդում է «Հայոց զորքը հարթավայրում» բանաստեղծությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հչապարակում իր  ելույթը սկսել է 2016 թվականին գրված իր՝ «Հայոց զորքը հարթավայրում» բանաստեղծությամբ։

Տիգրանի քաղաքի լանջերից հորիզոնն է ծփում անսահման,

Դարեր անց՝ մենք այստեղ ենք նորից, մենք կանգնած ենք հեռվին հանդիման,

Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը, մենք ճեղքել ենք, հաղել ենք նրանց ,

Հորիզոնը այստեղ՝ մեր դիմաց է, թիկունքում՝ մեր արտերը կանաչ,

 

 

Մեր հայացքը այլեւս ազատ է, ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ հարազատ են, մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր,

Այս հողի մեջ հոգուս զարկերակն է, այս հողով իմ արյունն է հոսում,

Ես պատռել եմ զոհի հին կտակը, հաղթողի նոր խոսքեր եմ խոսում,

Մեր հայացքը այլեւս ազատ է, ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ հարազատ են, մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին