▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ այցելել է մարտական հենակետ եւ շնորհավորել զինծառայողների Ամանորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին։ Այնուհետև վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել առաջնագծում առկա վիճակին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների եւ զինվորների։ Վարչապետը եւ տիկին Հակոբյանը զինվորներին են հանձնել նվերներ եւ մաղթել բարի ու անվտանգ ծառայություն եւ առողջություն։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Վարչապետն այցելել էլ նաեւ ՊՆ N զորամաս, շրջայցի ընթացքում ծանոթացել ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ այստեղ նոր ներդրված սննդակարգին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է ճաշարանով, հետաքրքրվել ճաշացանկով։ Այստեղ զինծառայողներն իրենց գոհունակությունն են հայտնել նոր սննդակարգից եւ ընդգծել, որ այն դրական առումով մեծապես տարբերվում է նախորդից։

Կարդացեք նաև՝ 

Աննա, արագ արի նկարվենք,երեխեք, բոլորով ասում ենք՝ Շնոր-հա-վոր․ Նիկոլ Փաշինյանը՝ Նոյեմբերյանում

Կարդացեք նաև՝ 

Մեր զինվորներին լավ կնայեք, լավ կկերակրեք, տղեք,դուխո՞վ եք չէ․․․Փաշինյանը՝ զորամասում

Կարդացեք նաև՝ 

Վզները հաստացնող պաշտոնյաներին չգնաք քվեարկեք՝ըտենց չի լինի․ Փաշինյանը՝ Կողբի բնակչին

Կարդացեք նաև՝

Մռութ, չե՞ս խոսում հետս․ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նվերներ են բաժանել Կողբում

Կարդացեք նաև՝

Որտեղի՞ց են կրակում. Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Կոթի գյուղում

Կարդացեք նաև՝

Ես ուզում եմ քյամ էդ մարդին բարևեմ. Կիրանցի փոքրիկ բնակիչը ողջունեց Նիկոլ Փաշինյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին