▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի հետ իմ տարաձայնությունները դարձան անհաղթահարելի. Արթուր Վանեցյան

Ցավոք, առանց այդ էլ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, ապագային ու զարգացմանը միտված համակարգային փոփոխությունների և ծրագրերի փոխարեն իշխանությունների որոշումներն ավելի ու ավելի շատ կրում էին պոպուլիստական, սպոնտան, այսրոպեական, զգացմունքային բնույթ: Իսկ երբեմն դրանք կրում էին բացառապես անձնական բնույթ: Ինտերֆաքսի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքերով, Հայաստանն այսօր իրեն սպառնացող սպառնալիքներին կարող է դիմակայել միայն լայն հասարակական կոնսոլիդացիայի շնորհիվ, սակայն երկիրը դրա փոխարեն ստացավ ներքին խրամատներ, սևի ու սպիտակի բաժանումներ, նորի ու հնի տարանջատում. «Ու այդ բաժանված կողմերն այսօր դաժան պայքար են մղում միմյանց դեմ՝ դա անելով ծայրաստիճան ատելության մթնոլորտում: Առանձին խոսակցության առարկա է այս ամենին ուժայինների մասնակցությունը»,-ասել է նա:

ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարել է, որ անցած տարի սեպտեմբերին, երբ ինքը պաշտոնակ արվեց, Նիկոլ Փաշինյանի հետ իր տարաձայնությունները դարձան անհաղթահարելի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին