▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձը բարձրացնելու օրինագծին

 

Գործադիրը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմոֆին Գասպարյանը, օրինագծի հեղինակներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացնել և դարձնել 63 հազար դրամ: Հիմնավորումը Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2018 թ. առաջին եռամսյակից հրապարակված միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական արժեքի հիմքով է, որը 63 հազար 550 դրամ է: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախարարությունը երեք ամիս առաջ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին պատվիրակել է հետազոտություն, որի արդյունքներով հնարավոր է դարձել գնահատել նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը: 4 մեթոդով իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ կառավարությունն առաջարկում է օրինագծում 63 հազար դրամի փոխարեն՝ սահմանել 68 հազար դրամ։



Ի պատասխան վարչապետի հարցին, թե ի՞նչ գործնական խնդիր է լուծվում նվազագույն աշխատավարձը բարձրացնելով, Գեմոֆին Գասպարյանը նշել է, որ 45 հազար մարդ մասնավոր ոլորտում և 35 հազար մարդ պետական ոլորտում ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 55 հազար դրամ: «Կառավարությունն առաջարկում է, որ նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ՝ այն բարձրանալով 23.6 տոկոսով»,-նշել է փոխնախախարը:

Անդրադառնալով աշխատողների իրավունքների պաշտպանության խնդրին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է այդ հարցը ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը: «Մենք պետք է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությանը շատ լուրջ ուշադրություն դարձնենք: Հատկապես սոցիալական անապահովության այս ֆոնին մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ոլորտում չարաշահումներ չլինեն և այդ հարաբերությունները արժանապատիվ կարգավորվեն, հաշվի առնվեն ոչ միայն գործատուի, այլ նաև աշխատողի շահերը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտեք նաև՝

 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց լավ լուրով

ՀՀ-ից արտահանման բնականոն ընթացքի հարցը քննարկել եմ Պուտինի և Մեդվեդևի հետ․․․Նիկոլ Փաշինյան

Ինչ անում ենք, մեր երեխաների համար ենք անում, էս մի հոգսը ձեզնից վերցնում ենք. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին