▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի նկատողությունից հետո մաքսատան աշխատակիցն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը:

 

 

Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատյան մաքսատուն-վարչություն, որը հայտնի է որպես Նորագավիթի ավտոմաքսատուն, որտեղ նրան զայրացրել էր սենյակներից մեկի անկյունում ընկած ՀՀ դրոշը։ Տեսնելով դա՝ վարչապետը զայրացել էր այդ սենյակում գտնվող մաքսային ծառայողի վրա, որը Հայկ Մարտիրոսյանն էր, ու հրամայել․ «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ»։

Կարդացեք նաև՝ Իմ վրա ոչ մեկը չի կարա ճնշում գործադրի. վարչապետի այցի «զոհը»

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց Նորագավիթի ավտոմաքսատան ծառայողներին հեռացնել աշխատանքից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին