Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսատուն: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է մաքսատան վատ վիճակին և իր՝ Նորագավիթի ավտոմաքսատան ծառայողներին աշխատանքից հեռացնելու որոշմանը:
Հիշեցնենք, որ Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցի ընթացքում նկատեց, որ տարածքն անբարեկարգ է ու խիստ զայրացավ:
«Սա խայտառակ, կեղտոտ վիճակ ա: Սա վերաբերմունք ա մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք», - ասաց նա:
Փաշինյանը մտավ աշխատասենյակներից մեկը, հետո դուրս եկավ ու բարկացած ասաց.
«Բոլորն ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից»:
Նրան ուղեկցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ տարածքը վարձակալությամբ է տրված և ՊԵԿ-ին չի պատկանում։
«Որ տուն ենք վարձում՝ ապրենք, ասո՞ւմ ենք` ոչինչ, թող խոզանոց լինի, մենք ապրենք, մերը չի, չենք մաքրո՞ւմ էդ տունը, այդ պայմաններում պե՞տք է ապրենք»,- բարկացավ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը տեսել էր Հայաստանի դրոշները` գետնին դրված ու կեղտոտ վիճակում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Որ ՀՀԿ-ականներին ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, չէին հավատում. Նիկոլ Փաշինյան
Կարդացեք նաև՝ Պարո՛ն Օսիպյան, էս ի՞նչ պատմություն է․ Փաշինյանն ավտոմաքսակետից զանգահարեց ոստիկանապետին
Կարդացեք նաև` Կա՞ տենց մարդ, որ մտածում է՝ իմ վարչապետության օրոք կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի․ Փաշինյան