▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը, որտեղ նաեւ ելույթ է ունեցել:

Նա իր ելույթում մասնավորապես նշել է. «Մեր կառավարությունն իր գործունեության առաջին օրերից, Հայաստանում իրականացված քաղաքական հեղափոխությունից հետո հռչակել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու օրակարգը եւ, ըստ էության, առաջին փուլում այդ ճանապարհով գնալու համար մենք հռչակել ենք 3 հիմնական ուղղություն:

Առաջինը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը՝ մենաշնորհների վերացումը և երրորդը՝ ստվերային տնտեսության դեմ պայքարը, եւ մեր առաջին շերտի գործողությունները ուղղված են եղել հենց սրան: Եվ կարող ենք արձանագրել, որ 2019 թվականի տնտեսական տարվա արդյունքներով մենք արդեն մոտենում ենք ավարտին: Այդ մոտեցումն արդարացրել է իրեն եւ ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետեւ այս տարի մենք սպասում ենք 7 տոկոսին մոտիկ աճ»: 

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին