▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանին 2017-ին եմ ասել, որ իջևանցու փեսա եմ». Հրայր Թովմասյան

«Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ ասել, որ իջևանցու փեսա եմ»,- Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ նման խոսակցություն եղել է 2017 թվականին՝ Արցախում. «Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանին 2017 թվականին խորհրդարանի ընտրություններից հետո, երբ բոլոր խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահներն այցելել էին Արցախ, սեղանի շուրջ, երբ հերթական անգամ Արցախի բարիքներից էինք օգտվում, եղավ խոսակցություն, որ Արցախում խոզի միսն առանց կաշին հանելու են օգտագործում: Ես ասացի, որ այդպես է նաև Իջևանում: Ինքը հարցրեց՝ իսկ դու ինչ գիտես, թե Իջևանում ոնց է, ասացի, որ իջևանցու փեսա եմ: Կան վկաներ», - ասել է Հրայր Թովմասյանը:

Եթերի ընթացքում նա նշել է, թե իր կարծիքով որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ. «Այստեղ երևի երևույթների ընկալման տարբերություն կա՝ որտեղ է քաղաքավարությունը, որտեղ՝ քծնանքը: Եթե շնորհակալությունը դիտենք քծնանք, ուրեմն եկեք պայմանավորվենք, հիշում եմ, մի ռուսական մուլտ կա՝ «волшебное слово спасибо», թե որտեղ կարող ես ասել, դիմացդ դռներ կբացվեն, բայց քծնանքի մասին այնտեղ որևէ խոսք չկար», - ասել է նա:

Մանրամասները` տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին