▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանին հրավիրում են բարձրանալ Մասիսի գագաթը

Արևալագետ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Քիչ առաջ վարչապետի ուղիղ եթերն էի նայում Արտանիշ քայլարշավից։ Հիշեցի, որ 2016-ին Համշեն տուրով պատրաստում էինք այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի մի շարք անդամների (այսօրվա մեր նախարարների ու մարզպետների մի մասի) հետ ուղևորություն Արևմտյան Հայաստան, բայց նախապատրաստման փուլում Սասնա ծռերի հայտնի դեպքերը եղան, և մեր ուղևորությունը հետաձգվեց։ Հիմա վերհիշելով այդ ամենը՝ հրավիրում եմ վարչապետին ոչ միայն ուղևորվել Արաքսի ու Ախուրյանի մյուս ափը, այլ նաև դառնալ երկրի առաջին ղեկավարը, ով կբարձրանա Մասիսի գագաթը»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին