▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանին տեսնելով՝ հավատում եմ Հիսուս Քրիստոսի արածին. «Իմ քայլ»-ի պատգամավոր

Մամուլում և սոցցանցերում քննարկման ու քննադատությունների առարկա է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը արված հայտարարությունը: Մասնավորապես, վարչապետը, խոսելով ատելության խոսքի մասին, ասել էր, որ «ես ինքս, ինչպես մեր տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները»: Քննադատում են այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատում է Աստծո որդու՝ Հիսուսի հետ:

Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս առնչությամբ ասաց. «Հիսուսը եղել է լուսավորիչ, մեծ մարդ է եղել, հզոր մարդ և փորձել է ժողովուրդների մեջ սերմանել բարություն, հանդուրժողականություն, վաղվա օրվա նկատմամբ վստահություն և այլն: Ես որ մի քիչ երիտասարդ էի, էդքան էլ չէի հավատում դրան, հիմա հավատում եմ, առավել ևս, որ հիմա տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին, հավատում եմ, որ հնարավոր է նման բան եղած լիներ: Ես չեմ համեմատում Նիկոլ Փաշինյանին Հիսուսի հետ, բայց այն մոտեցումները, որ ինքն է ձևավորում ու այն արժեհամակարգը, որով ինքը առաջնորդվում է, բարու, լուսավորի, հանդուրժողականության արժեհամակարգն է: Էն ժամանակ էլ Հիսուսին խաչեցին չէ, վերջը, հիմա էլ կարող է պատահի որոշ մարդիկ ճիշտ չեն գնահատում: Ես նորից եմ ասում՝ չեմ համեմատում, ինձ իրավունք չեմ վերապահում այդպիսի բան անել, բայց իմ համար Նիկոլ Փաշինյանը հույսի, լույսի հանդուրժողականության, սիրո սերմեր ցանող անհատականություն է, քաղաքական գործիչ»:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին