▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ամրապնդում է իշխանությունը. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել lenta.ru կայքին:

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով Հայաստանի Ազգային ժողովի ցրմանն ու ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրման հավանականության մասին,  Ռոբերտ Քոչարյանն ասել է.

«Ես չէի կասկածում, որ այդ ներկայացումը կխաղան և նրան չեն ընտրի։ Դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ կուսակցությունները բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին և անհրաժեշտ չափով չհամագործակցեցին իրար հետ, որպեսզի դա թույլ չտան։ Հայաստանի Սահմանադրությունն այնպիսին է, որ խորհրդարանը լուծարելն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն առանց այդ ֆարսի չի լինի, տարբերակ չկա։ Ենթադրում եմ՝ երկրորդ անգամ արդյունքը նույնը կլինի»։ 

 

 

 

Երկրորդ նախագահի խոսքով՝   Նիկոլ Փաշինյանն ամրապնդում է իշխանությունը.

«Սա, անկասկած, բեկումնային պահ է․ վարչապետն ամրապնդում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում կձևավորվի մի խորհրդարան, որտեղ ամբողջովին կգերիշխի մեկ քաղաքական միավորում։ Իսկ հենց այդ քաղաքական միավորման մեջ գերիշխում է մեկ անձ։ Չեմ կարծում, որ այսպիսի իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։ Փաստացի բոլոր մյուս խորհրդարանական կուսակցությունները հայտնել են, որ պատրաստ չեն արտահերթ ընտրությունների։ Սակայն այս սցենարը սեղմվում է մոբիլիզացված ռեսուրսով, որը դեռևս ունի Նիկոլ Փաշինյանն ընտրողների շրջանում։ Դա տեղի է ունենում բաց, հրապարակավ, ողջ հասարակության աչքի առաջ։ Ակնհայտ է, որ եթե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, դրանց արդյունքը լիովին կանխատեսելի է»։ 

ՀՀ երկրորդ նախագահը հավելել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ «այժմյան Հայաստանում ընտրազանգվածի մի մասը գտնվում է էյֆորիայի մեջ ու պատրաստ չէ առարկայական բանավեճի, ինչն էլ նշանակում է, որ սխալ որոշումների կայացման ռիսկերը կտրուկ աճում են»:

«Ցանկացած հոգեբան կփաստի, որ լուրջ որոշումները չի կարելի կայացնել հուզական գրգռվածության վիճակում»,-ընդգծել է Քոչարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին