▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն անմեղության կանխավարկածը չի խախտել. Ռուստամ Բադասյան

Այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում, լրագրողի այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից չի խախտվել անմեղության կանխավարկածը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով, պատասխանել է.

«Ոչ, որովհետև ես հետևել եմ վարչապետի ելույթին Կապանում տեղի ունեցած, և ինքը հղում է կատարել իր մեղադրանքին և որից հետո նոր մեղադրանքի բովանդակության  մասին խոսել, ինքը մեղադրանքին, պաշտոնական փաստաթղթերին հղում է կատարել»,- ասել է Բադասյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և հայտարարել.

«Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը:

Դուք սպասեք մինչև քրեական գործիս նյութերը հանրայնացնելու իրավունք ստանամ: Այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե ով է խոսում կեղծիքից...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին