▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն՝ աննախադեպ ճանապարհաշինության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. բյուջետային հայտի քննարկման ժամանակ։
Այն վերաբերում է ճանապարհաշինությանը: 


Այսօր, ավելի վաղ, վարչապետը նույն թեմայով նաև ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշված է.
2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ:

Այս տարի հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 5 տարում:

Պետք է հատուկ ընդգծել, որ նախորդ տարիների համեմատ էականորեն նվազել է ճանապարհների հիմնանորոգման ինքնարժեքը. եթե օրինակ 2014թ-ին 1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգումն արժեցել է ավելի քան 200 մլն դրամ, ապա այս տարի նույն աշխատանքները բյուջեի համար արժեցել են երկուսուկես անգամ ավելի էժան՝ մոտ 80 մլն դրամ:


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին