Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ գնացել է Լոռվա Դսեղ գյուղ՝ մասնակցելու Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը:
Իր ելույթը Նիկոլ Փաշինյանը եզրափակել է արտասանելով Թումանյանի՝ իր ամենասիրելի քառյակներից մեկը՝ շեշտելով, որ տվյալ քառյակում ուղերձ կա բոլորիս ուղղված, մարդուն, քաղաքացուն ու հային ուղղված ուղերձ.
«Հոգիս՝ տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել»․․․
«Դուք տիեզերքի տերն եք, ժողովուրդ, տեր կագնեք ձեր տիեզերքին»։
Կարդացեք նաև՝ Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան
Կարդացեք նաև՝ Ինչպես է Փաշինյանը միջոցառման ժամանակ գետնից վերցնում աղբը