▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն Արթուր Դանիելյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել. ինչ մեսիջ է հղել նա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրառում կատարելով:

Հատկանշական է, որ տեսանյութում երևում է «Ադեկվատ» միաբանության համանախագահ Արթուր Դանիելյանը, ով, հայտնի փաստ է, որ նախկինում եղել է ՔՊ-ական: Երեկվա դեպքերի ֆոնին, երբ բերման ենթարկվեցին Դանիելյանն ու ևս մի քանի հոգի, հետաքրքիր է դառնում Փաշինյանի մեսիջը՝ ուղղված  վերջիններին:

/filemanager/uploads/2020/01/week-5/Arthur_Danielyan.png

«Այս տեսանյութը նկարահանել եմ 2016 թվականի մայիսին, այն օրը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը ավարտելով իր ծառայությունը Արցախի Մարտակերտի շրջանում՝ կանգնել էր հրաժեշտի տողանի, կատարելու իր մարտական երգերից մեկը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին:

Առաջին անգամ տեսանյութը հրապարակել եմ 2017 թվականի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին