Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ֆելիքս Թադեւոսյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ֆելիքս Թադեւոսյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: