«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանն այսօր ամուսնանում է։
Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայրապետյանի լուսանկարն ու գրել․ «Դե ինչ՝ փեսացու Մխիթար Հայրապետյան։ Սկսեցինք»։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Մխիթարյանի ընտրյալը Լուսի Վանա Կարապետյանն է․ ըստ ArmLur.am-ի, նա սիրիահայ է, աշխատել է սփյուռքի նախարարությունում, երբ Մխիթար Հայրապետյանը նախարար էր. ծանոթացել են հենց այդ ժամանակ:
Նույն աղբյուրի տեղեկություններով` հարսանյաց արարողությունը կայանալու է «Armenia wine» ռեստորանում, իսկ պսակադրությունը՝ Սաղմոսավանքում, խնջույքին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: