▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարկան չի ներկայացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա  հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Նախ, ուզում եմ հիշեցնել, թե ինչ էր ասել վարչապետ Նիկոլ  Փաշինյանն ամբողջությամբ: Նա շեշետել էր, որ նախնական տվյալներով, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան  դեկտեմբերի 9-10-ին, ապա պետք է  հրաժարական տա Ձեր նշած ժամանակահատվածում: Իսկ եթե ընտրությունների օրը, ասենք, 2-3-5 օրով տեղափոխվի, ապա  հրաժարականի  ժամանակահատվածն էլ հետևաբար  փոխվում է, դա կլինի առաջիկայում»,-նշել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Արման Եղոյանն ընդգծել է, որ հրաժարականի օրը կապված է նաև մի շարք այլ հարցերից, որոնց ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ ՀՀ վարչապետը հայտնել է ընտրությունների և իր հրաժարականի ժամկետների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին