▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին և Ջին Բլոքին

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով  Հայաստան են ժամանել  Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքը: Եռօրյա այցի ընթացքում Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը հանդիպումներ կունենան Հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ, կհյուրընկալվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսին: Նրանք կլինեն տարբեր կրթական հաստատություններում, կքննարկեն համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Այսօր Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքն այցելել են  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով  Հայաստան են ժամանել  Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքը:

Եռօրյա այցի ընթացքում Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը հանդիպումներ կունենան Հայաստանի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ: Նրանք կլինեն տարբեր կրթական հաստատություններում, կքննարկեն համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Այսօր Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքն այցելել են  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էրիկ Էսրաիլյանին և Ջին Բլոքին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին