▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աշխաբադում ճաշի ժամանակ զրուցել են, քննարկել Ղարաբաղի հարցը

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցել է Թուրքմենստանի նախագահի կողմից կազմակերպած ճաշին: Ճաշի ժամանակ ԱՊՀ երկրների ղեկավարները զբաղեցրել են իրենց համար նախատեսված տեղերը՝ ըստ այբբենական կարգի: Այդ դասավորվածության արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նստել են հարեւանությամբ եւ զրույց ունեցել:

armtimes.com-ն է գրում և նշում, որ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ զրույցը եղել է հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե եղե՞լ է, արդյոք, անդրադարձ Իլհամ Ալիեւի՝ Գարեգին Նժդեհի մասին այսօրվա հայտարարություններին:

Վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանեց, որ ինքը ներկայացրեց զրույցի ընդհանրական պատկերը.

«Իսկ այն, ինչ եղել է ԱՊՀ նեղ կազմով  նիստի ժամանակ, հենց այդ ժամանակ էլ ավարտվել է»,-եզրափակեց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդի նիստի ժամանակ Ալիեւը ՀՀ կառավարության հասցեին մեղադրանքներ էր ներկայացրել,  Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի կողմնակից» էր անվանել, իսկ Փաշինյանը արձագանքել էր՝ կոչ անելով պատմությունը չխեղաթյուրել եւ հարգանք ցուցաբերել հայ ժողովրդի, ԱՊՀ նիստին ներկա նախագահների նկատմամբ:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին