▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը եթե դարձավ վարչապետ՝ Հայաստանն ամեն տեղ հաղթելու է. Երևանցիները՝ Եվրատեսիլի մասին. Հարցում


Տեսանյութ Asekose.am-ի «ԱսեԽոսե» շարքից, որը ներկայացնում է ժողովրդի անկաշառ ձայնը:

Հերթականն` Հնարավո՞ր է Հայաստանը հաղթի Եվրատեսիլում՝ հաշվի առնելով քաղաքական նախապայմանները:

Հիշեցնենք, որ  շատերը կարծում են, որ քաղաքական նախապայմանները լավ առիթ են, որ Հայաստանը հաղթի Եվրատեսիլ 2018-ում, որը միշտ էլ համարվել է քաղաքականացված մրցույթ:

Նրանք նշում են, որ  Հայաստանի անունը երբեք այսքան չէր հնչել միջազգային մամուլում, որքան վերջին մի ամսվա ընթացքում:

Շատուշատ եվրոպացիներ իմացան Հայաստանի ու հայերի մասին և բարեբախտաբար միմիայն լավ կողմից: Թավշյա, նախադեպը չունեցող՝ բաց ձեռքերով, սիրո ու համերաշխության հեղափոխություն կատարած ժողովուրդը բոլորին է զարմացրել:

Ոչ ոք անտարբեր չէր մնում հայերի երգուպարի, ուրախության ու խաղաղ անհնազարդության ցույցերը դիտելիս:

Այս տեսակետի կողմնակիցները նաև հիշեցնում են, որ 2016-ին Եվրատեսիլը հաղթել է մոր կողմից հայազգի Ջամալան, որը ներկայացնում էր Ուկրաինան՝ այն երկիրը, որը Մայդանի՝ հեղափոխության միջով էր անցել:

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրատեսիլում այս տարի ներկայացնում է Սևակ Խանաղյանը, որի ելույթը նախատեսված է վաղը, մայիսի 8-ին: 

 

Կարդացեք նաև՝  Մինչ այս բախտս չէր բերում. Սևակ Խանաղյանի բացառիկ հարցազրույցը՝ ընտանիքի, հայ լինելու և այլնի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
VS / AM ամբիոն / Իրացման գոտի ավելին