|
ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլի արտաքին տերերին (հատկապես թուրքերին) պետք է, որպեսզի Հայաստանում շարունակվեն շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը: Դրանցից են «խաղաղության օրակարգը», «կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը», «ասֆալտի օրակարգը», «30 տարի թալանի օրակարգը», «ամեն ինչում նախկիններն են մեղավոր օրակարգը» և այլն: Այնուհետև կհիշեին, որ միայն ՀՀԿ-ն էր դեմ խոսել ու խոսում նիկոլին, բոլորը կասեին, որ 2018թ. արտահերթ ընտրություններում միայն ՀՀԿ-ն էր կոշտ քննադատում սրանց: Մի խոսքով, ոչ ոք չէր հավատա այդ ցնդաբանությանը և ճիշտ կաներ: Հիշե՜ք նաև, որ Հայաստանը քայքայելու գործում, թուրքերին խանգարող միակ ուժը հայկական ընդդիմությունն է (դա պաշտոնական Բաքվի ու Անկարայի խոստովանությունն է): Հետևաբար, ընդդիմությանը ներսից քայքայող (պառակտող) ցանկացած մեկը, ակամայից օգնում թուրքերին` Հայաստանը վերջնականապես կործանելու համար»: |
«Նիկոլի արտաքին տերերին պետք է, որպեսզի ՀՀ-ում շարունակվեն շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը». Զաքարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



