▲ Դեպի վեր

Կիրակի, 02.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլին հնարավորություն են տալիս, որ մի քիչ էլ Վազգենի վրա գցի Մեղրիի տալը». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճի՞շտ եմ հասկանում, որ Նիկոլին իր ասուլիսից առաջ հնարավորություն են տալիս, որ միքիչ էլ Վազգենի վրա գցի, թե՝ հենա նա էլ էր Մեղրին տալիս․․․
Թե չէ ստացվում է՝ Քոչարյան, Վազգեն, Դեմիրճյան օք էին, սակայն հենց նրանց սպանեցին, Քոչարյանը այդ ամենը ֆռռացրեց, վերջում բերեց Քի-Վեսթի արդեն օֆիցիալ տարբերակի, որտեղ Արցախի միջազգային ճանաչման դիմաց Ադրբեջանը ստանում էր ընդամենը ճանապարհ, որը, ի միջի այլոց, հենց հիմա Նիկոլը պատրաստ է տալ։
Մեկ էլ, հետաքրքիր է, Արամ Սարգսյանին հիմա տեղերից հանում են ուղարկեն եթերներ, որ հիմա էլ ախպոր վրա՞ գցի չհանձնված Մեղրու տալը»:

***

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ազատություն» ռադիոկայանը հերթական մոլորեցնող «սենսացիոն»' ֆիլմն է նկարել: Կրկին չարչարված Մեղրիի մասին:
Դիտում ու հասկանում ես, որ ճարպիկ աչոնները տեղ տեղ մտքի թելը կորցնում ու արդյունքում իրարամերժ, հակասական կաշա են առաջարկում ունկնդրին: Պատվիրատուի ուզած արդյունքը նման փաստարկներով բարդ է հորինել ու կապել իրար:
Կարծես թիրախը Քոչարյանն է, նա է Ալիևի հետ քննարկել Մեղրիի հարցը, բայց որևէ փաստաթուղթ այդ մասին գոյություն չունի, զուտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի միջև բանավոր քննարկումների մասին ենթադրություններ: Եվ ոչինչ չասող ամերիկացի դիվանագետների «հույժ գաղտնի» նամակագրություններից հատվածներ: Կարևորը, ամերիկացի:)
Վազգենը տեղյակ էր, բայց լրիվ տեղյակ չէր:
Հետո նույն Քոչարյանը այդքան էլ կողմ չէր, կամ ընդհանրապես կողմ չէր: Կարևորը ամերիկյան Ազատությունը սլաքները ուղղում է հենց ԱՄՆ ի դեմ, ԱՄՆ ն է Մեղրիի փոխանակման ջատագովը եղել:) Ամերիկացիները կողմ էին, բայց Քոչարյանը կողմ լինելով ռուսամետ էր: Հետո եղավ Հոկտեմբերի 27, էլի որևէ տրամաբանական կապ չկա Մեղրիի հետ:
Մեծ հաշվով, այս մանիպուլյատիվ ֆիլմը ոչ թե Քոչարյանի դեմ, այլ նրա օգտին է աշխատելու: Այստեղ կարևորը մեկի կամ մյուսի օգտին աշխատելը չէ, այլ ճշմարտությունն է կարևորը:
Սա հիշեցնում է Նիկոլի «բանավոր» խոստումների մասին, որ նա իբր տվել է Ալիևին ու Պուտինին:
Ազատություն ռադիոկայանը այս էլ որերորդ անգամ այդ պետդեպի գաղտնազերծած ոչկարևոր նյութերի վրա հաղորդումներ է բստրում, մեկը մյուսից ցածրորակ:
Բոլոր ֆիլմերում կինոյի ուժեղ տեղեն ԼՏՊ ն է: Չնայած ըստ նույն այդ գաղտնազերծված թղթերի, դեռևս 97 ին Ժակ Շիրակի միջոցով Մադլեն Օլբրայթից խնդրել էր Ղարաբաղում ռուսական զորքեր տեղակայել:))
Ակոպիչ, օն ժե Ժոռա, օն ժե Գոշա»։

***

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել «Ազատություն» ռադիոյին երեկվա ռեպորտաժի համար:
Փաստորեն, համաձայն ռեպորտաժի՝
ա. Մեղրին Ադրբեջանին հանձնելը եղել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի համատեղ ծրագիրը, այլ ոչ թե Ռուսաստանի:
բ. Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի միջև որևէ տարաձայնություն երբեք չի եղել բանակցային գործընթացի մասով, ավելին, Վազգեն Սարգսյանը ամեն ինչում աջակցել է Քոչարյանին:
գ. Քոչարյանը մի քանի տարվա բանակցային գործընթացը բերել հասցրել է այն իրավիճակին (Քի-Ուեսթում), որ Ադրբեջանը պատրաստ էր ճանաչել ՝ միջազգային հանրության համաձայնությամբ, Արցախը Հայաստանի կազմում, իսկ փոխարենը ստանալ Մեղրիի շրջանի վրայով անցնող Էստակադա:
դ. Հոկտեմբերի 27-ի հետ կապված: Այլևս փուչ դարձավ այն միտքը, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպվել էր նրա համար, որովհետև Վազգենը դեմ էր Քոչարյանի ծրագրերին:
Ավելին, փաստացի շահառուներից մեկը ՀՀՇ-ն դուրս եկավ, ինչը վաղուց բոլորին հայտնի էր, հաշվի առնելով հայտնի ցուցակը, որը Վազգենի դիակը չսառած դեմ էին տվել Քոչարյանին:
ե. Մենք Քոչարյանի «հանձնած» Մեղրին մինչև հիմա հանգիստ գնում-գալիս ենք, չհաշված, որ Գորիս-Կապան հատվածը Նիկոլը հանձնեց ադրբեջանցիներին, իսկ Նիկոլի բանակցած Արցախը՝ հանձնվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին:
Самое главное в ходе расследования , не выйти на самих себя.
Ազատությւոն ռադիոկայան, դուք դա արեցիք»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին