▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլն Ալիևին խոստացել է Ճամբարակից մինչև Վարդենիս հատվածում Սևանա լճին մոտ թողնել Ադրբեջանին»

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները հայտարարություններ են տարածում առաջնագծի լարվածության և փոխհրաձգության մասին՝ մեղադրելով մեկմեկու։ Լինում են կրակոցներ, բայց բանը լայնածավալ կամ թեկուզ տեղային բախումների, հակամարտության չի հասնում։
Հայաստանում նիկոլական ու իրականության մեջ թուրքական տարբեր լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան, թելեգրամյան ալիքներ տարածում են խուճապ, թե այս կամ այն վայրում լարված է, լայնածավալ պատերազմ է սկսվում, զորքին բերել են մարտական վիճակի, Արցախի վրա հարձակում է սպասվում, տարհանման պլաններ են մշակում ու նման բաներ։
Իրականում գործ ունենք Նիկոլ-Իլհամ-Էրդողան հերթական գործարքի հետ, որի զոհն այս անգամ հայկական հանրության ուղեղն է։
Նիկոլը խոստացել է ստորագրել այդ չարաբաստիկ պայմանագիրը, խոստացել է թղթով Արցախից հրաժարվել, Սյունիքի մարզի կեսը միջանցքի կամ խաչմերուկի անվան տակ հանձնել թշնամու տնօրինմանը, խոստացել է Ճամբարակից մինչև Վարդենիս հատվածում Սևանա լճին մոտ թողնել Ադրբեջանին, խոստացել է Ջերմուկով միջանցքային ճանապարհ տալ Ադրբեջանին ու Թուրքիային, և այդ ամենին խանգարում է 2 բան․
1․ Հայկական բանակը այլևս չի ենթարկվում նահանջի հրամաններին ու ջարդում է թշնամու ողնաշարը։
2․ Հայկական հանրությունը ինչքան էլ քնած թվա, չի ընդունում Նիկոլի դավաճանությունը և դիմադրում է։ Նիկոլն այսօր ունի 0-ին մոտեցող վարկանիշ, իսկ առանց հայ հանրության համաձայնության, Նիկոլը ոչ մի պայմանագիր չի կարողանա ստորագրել, մարդկային հրաբուխը կզարթնի։
Հետևաբար հայկական բանակի զգոնությունը թուլացնելու համար անընդհատ կեղծ լարվածություն է ստեղծվում թշնամու կողմից, իսկ հայկական հանրությանը մշտական պատերազմի վախի մեջ պահելով՝ Նիկոլը փորձում է հասնել նրան, որ մարդիկ ասեն՝ ստորագրիր, ինչ ուզում ես, տուր, ինչ ուզում ես, մենակ խաղաղություն լինի, մենակ մեր որդիները էլ չզոհվեն։
Սա է Նիկոլի ուզածը, ու սրան են միտված վերջին օրերի լարված հայտարարությունները և լայնածավալ պատերազմի նախապատրաստական տեղեկությունները։
Հայկական բանակը զգոն է, մշտապես կա թշնամու վտանգ, բայց լայնածավալ պատերազմ այս պահին քիչ հավանական է թե Հայաստանում, թե Արցախում։
Մենք պետք է զգոն լինենք, շարունակենք օգնել մեր բանակին, բայց առանց խուճապի և առանց նվնվալու։ Նիկոլը չի հաղթի Հայաստանին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին