▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլն ու իր թիմակիցները իշխանության էլ եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին սուտ և կեղծ տեղեկատվություն տարածելուց. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ բանավեճ անցկացնելու մասին լուրերը, մասնավորապես նա ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

 

«Քիչ առաջ լրագրողներից տեղեկացա, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է իբր իմ եւ իր միջև կայանալիք հեռուստաբանավեճի մասին:

 

 

Նման պայմանավորվածություն կամ համաձայնություն ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված ինձ հետ չի եղել:

Հատկապես, որ ֆիզիկապես դա անհնար է, քանի որ ես իմ քարոզարշավը իրականացնում եմ Լոռու մարզում:

 

 

Նիկոլն ու իր թիմակիցները իշխանության էլ եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածելուց»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին